Մատյանիկ

Մատյանը լրացված է, և Դուք գիտեք, որ սխալ չկա

Մատյանիկը Chrome-ի ընդլայնում է ուսուցիչների համար։ Այն ստուգում է e-matyan մատյանը, լրացնում դատարկ դասերի թեմաներն ու տնայինները թեմատիկ պլանից և օգնում լրացնել հենց թեմատիկ պլանը։

Ոչինչ չի գրվում առանց Ձեր հաստատման

Մատյանիկի պատուհանը մատյանում․ դատարկ դասերի առաջարկ՝ թեմաներով և տնայիններով

Ինչ է անում Մատյանիկը

Ամեն ինչ կատարվում է EMIS-ի կայքերում, Ձեր սովորական մուտքով։ Ծրագիր տեղադրել պետք չէ, միայն ընդլայնում Chrome-ում։

Ստուգում է ամբողջ տարվա մատյանը

Գտնում է չլրացված և կրկնվող թեմաները, բաց թողնված դասերը, խախտված հերթականությունը և տնային չունեցող դասերը։ Ցույց է տալիս նաև, եթե դասացուցակով դասերն ավելի շատ են, քան պլանի ժամերը։

Ստուգումն անվճար է և մատյանում ոչինչ չի փոխում։

Մատյանի ստուգման արդյունքը՝ նկատողությունների աղյուսակով

Լրացնում է դատարկ դասերը պլանից

Վերցնում է հաջորդ թեման թեմատիկ պլանից և տնայինը՝ դասագրքի էջով։ Նախ ցույց է տալիս, թե ինչ կգրվի, և գրում է միայն «Լրացնել» սեղմելուց հետո։ Արդեն լրացված դասերին չի դիպչում։

Ամեն անգամ բացելիս ասում է, թե այս շաբաթ քանի դաս է դեռ դատարկ։

Այս շաբաթվա դատարկ դասերի քանակը և առաջարկի կոճակը

Թեմատիկ պլան՝ ձևանմուշից կամ Ձեր ֆայլից

Թեմատիկ պլանների համակարգում լրացնում է պլանը «Ձևանմուշներ» բաժնից կամ Ձեր Word, Excel, PDF ֆայլից։ Ֆայլից կարդացածը կարելի է ուղղել լրացնելուց առաջ։ Պլանը պահպանում եք Դուք։

Ֆայլը կարդացվում է միայն Ձեր զննարկիչում և ոչ մի տեղ չի ուղարկվում։

Թեմատիկ պլանի լրացում Word ֆայլից

Ստուգում է պլանը մինչև պահպանելը

Գտնում է առանց նպատակի կամ վերջնարդյունքի դասերը, թեմաները առանց կիսամյակի և ժամերի անհամապատասխանությունը, որի պատճառով կայքը չի պահպանի պլանը։

Պլանի ստուգումն էլ անվճար է։

Թեմատիկ պլանի ստուգման արդյունքը

Ինչու կարելի է վստահել

Մատյանը պաշտոնական փաստաթուղթ է, ուստի Մատյանիկը նախագծված է զգուշությամբ։

Միայն Ձեր հաստատումովՆախ ցույց է տալիս, ապա գրում։ Գրելուց առաջ նորից կարդում է մատյանը և պահուստային պատճեն է պահում։
Տվյալները մնում են Ձեզ մոտՄատյանի տվյալները գնում են միայն EMIS-ի սերվերներին։ Մատյանիկը դրանք ոչ մի այլ տեղ չի ուղարկում և վիճակագրություն չի հավաքում։
Աշակերտների տվյալներին չի դիպչումԱշխատում է միայն դասերի թեմաների, տնայինների և թեմատիկ պլանի հետ։
EMIS-ի պաշտոնական գործիք չէՄատյանիկը անկախ օգնական է։ Եթե EMIS-ը փոխի կայքը, լրացումը կարող է ժամանակավորապես կանգնեցվել, իսկ ստուգումը կշարունակի աշխատել։

Արժեքը

Ստուգումները միշտ անվճար են։ Լրացման համար կա անվճար սահմանաչափ, իսկ առանց սահմանափակման՝ ամսական կամ կիսամյակային բանալի։

Անվճար

0 դրամ

  • մատյանի և պլանի ստուգում՝ առանց սահմանափակման
  • ամսական 10 դասի լրացում

Ինչպես սկսել

  1. Տեղադրեք Մատյանիկը Chrome Web Store-ից՝ «Ավելացնել Chrome-ում» կոճակով։
  2. Մտեք my.emis.am և բացեք Էլեկտրոնային մատյանը։ Էջի ներքևի աջ անկյունում կհայտնվի «Մատյանիկ» կոճակը։
  3. Սեղմեք «🔍 Ստուգել ամբողջ տարին»՝ տեսնելու, թե ինչ է պետք լրացնել։ Սա անվճար է։
  4. Բանալի ստանալու համար պատուհանում սեղմեք «Պատճենել կոդը» և ուղարկեք կոդը. Telegram՝ @matyanik_help_bot, կամ կապի ձևով, եթե Telegram չունեք։

Մանրամասները՝ ուղեցույցում։

Հարցեր

Կարո՞ղ է Մատյանիկը սխալ գրել մատյանում

Մատյանիկը գրում է միայն այն, ինչ ցույց է տվել նախադիտման մեջ, և միայն Ձեր հաստատումից հետո։ Եթե մինչ այդ մատյանը փոխվել է, այն կանգ է առնում։ Այնուամենայնիվ, մատյանի համար պատասխանատուն ուսուցիչն է, ուստի նախադիտումը միշտ ստուգեք։

Ո՞ր զննարկիչներում է աշխատում

Google Chrome-ում, համակարգչով։ Փորձարկված է նաև Microsoft Edge-ում։ Հեռախոսում չի աշխատում, քանի որ բջջային Chrome-ը ընդլայնումներ չի ընդունում։

Կարո՞ղ եմ բանալին տալ գործընկերոջս

Ոչ․ բանալին տրվում է կոնկրետ ուսուցչի հաշվին և ուրիշի հաշվում չի աշխատում։ Եթե նույն համակարգչով աշխատում են մի քանի ուսուցիչ, յուրաքանչյուրը օգտագործում է իր բանալին։

Ի՞նչ անել, եթե ինչ-որ բան չաշխատեց

Սխալի դեպքում պատուհանում կհայտնվի «Պատճենել սխալի նկարագրությունը» կոճակը։ Պատճենեք և ուղարկեք մեզ. նկարագրության մեջ Ձեր անունը, կոդը և մուտքի տվյալները չկան։